Ճշգրտող հաշիվ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով։ Սեպտեմբեր 4-ին դուրս է գրել ապրանքների մատակարարման հաշիվ, հիմա պետք է դուրս գրի ճշգրտող հարկային հաշիվ։ Կասե՞ք՝ մատուցման ամսաթիվը որը պետք է նշել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է նշեք որ ճշգրտում եք 04,09-ի հաշիվը, ու դրա արդյունքում սեպտեմբերի ԱԱՀ հաշվարկն էլ պետք է ճշտված ներկայացնեք,

Knarik

Մատուցման ամսաթիվը պետք է նշել այն օրը, որ օրը որ ճշտում եք տալիս, նախորդ հաշվետվությունը ճշտել պետք չի:

Արթուր

Հարգելի Աննա, ճշգրտող հաշիվը դուրս է գրվում վերադարձվող ապրանքների համար, որպեսզի դրանք ունենան ուղեկցող փաստաթուղթ ճանապարհին։ Այսինքն, եթե սեպտեմբերի 4-ին առաքել եք ապրանքներ, որոնց մի մասը վերադարձվում է հիմա, ապա այդ վերադարձվող ապրանքների համար գրում եք այսօրվա ամսաթվով ճշգրտող հաշիվ՝ դրանում նշելով վերադարձվող ապրաքները, որպեսզի այդ ապրանքները ունենան ուղեկցող փաստաթուղթ վերադարձի ժամանակ։