Մելինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում (նոր եմ ձեռք բերել), օրինակ, տույժերի ծախսերին հաշվեգրումը, կամ ասենք միասնական հաշվում առկա գումարով եկամտային հարկի մարումը ի՞նչ փաստաթղթերով ձևակերպել, հիշարար օրդե՞ր։ Եվ ձեռք բերված կնիքը ի՞նչ փաստաթղթով մուտքագրել՝ հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա: Շնորհակալություն։
Ձևակերպեք հիշարար օրդերով, իսկ կնիքը՝ արագամաշ մուտք արեք և տվեք օգտագործման, հանձնելով որևէ մեկին:
Հիշարարով ձևակերպեք դա։
Միասնականից տույժերը շահութահարկով չնվազեցվող ծախս ձևակերեք, իսկ կնիքը արագամաշ առարկայով։
կնիքը արագամաշ առարկա է
Շնորհակալություն , Հարգելի Տիգրան իսկ ավել վճարված գումարները միասնական հաշվին որ հաշվին են կուտակվում ՀԾ -ում:
ՀԾ չեմ կիրառում, 524-ում պետք է կուտակվեն,
Կարող եք նոր հաշիվ բացել 225 որպես կուտակիչ (օրինակ՝ 2250 միասնական հաշիվ)։
կստացվի էսպես
5242-2250 / եկամտային հարկի վճարումը միասնականից
7149(որպես ՇՀ չնվազեցվող ծախս)-2250 / տույժերի վճարումը միասնական հաշիվ
Շնորհակալ եմ