Քրիստինե.
Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը նյութերի տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարչական աշխատողներին աշխատավարձ՝ 600 000 դրամ:
3. Պահեստից բաց են թողնվել 260 000 դրամի նյութեր արտադրություն՝ արտադրանքի թողարկման համար:
4. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը, ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 290 000 դրամ:
5. Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի բեռնաթափման ծախսումները՝ 45 000 դրամ:
6. Պատրաստի արտադրանքը պահեստից առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով՝ 480 000 դրամ:
1) դբ 712 – կտ 211
2) դբ 527 – կտ 252
3) դբ 811 – կտ 211
4) դբ 252 – կտ 221
5) դբ 211 – կտ 228
6) դբ 711 – կտ 215
Ինձ թվում է՝ առաջին կետը պետք է լինի դտ 211 – կտ 521:
Այո, ճիշտ է: