Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իսկ կանոնադրական կապիտալի ավելացում ի՞նչ կազմակերպության հաշվով նկատի ունեք՝ ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ: Նոր շահաբաժիններ չեն թողարկում, թողարկում և տեղաբաշխում են բաժնետոմսերը՝ սովորական կամ արտոնյալ, բաժնեմասերը, պարտատոմսերը:
Մեզ քոլեջում շատ խառը հարց են տվել, պետք է հաշվային պլանից օգտվելով ձևակերպենք։ Հա, բաժնետոմսեր պետք է թողարկենք ու տեղաբաշխենք, բայց կազմաիրավական ձևը չեն նշել, որն էլ լինի, կլինի, օրինակ ենք ուսումնասիրում:
Դտ 351 – կտ 311 կանոնադրական կապիտալի ավելացում սեփական կապիտալի այլ տարրերի ավելացումից,
դտ 351 – կտ 342 կանոնադրական կապիտալի ավելացում պահուստային կապիտալից,
դտ 344 – կտ 529 շահաբաժնի հայտարարում,
դտ 529 – կտ 344 շահաբաշնի դուրսգրում հաշվետու տարվա շահաբախնի հայտարարումից հետո:
Անի ջան, մի հատ կասե՞ս՝ որ քոլեջն է դա, 1 բաժնետոմս թողարկում են միայն բաժնետիրական ընկերությունները, հատկապես բաց ձևովները, հասարակ կամ արտոնյալ տեսակների: Սովորաբար թողարկում են հասարակ բաժնետոմսեր, կապիտալի ավելացումը՝
ա) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը չեն համընկնում՝ դ-տ 312 «Չվճարված կապիտալ», կ-տ 311 «Կանոնադրական կապիտալ»՝ 3111 «Հասարակ բաժնետոմսեր»,
բ) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը համընկնում են՝ դրամական միջոցներով վճարման դեպքում՝ դ-տ 251 «Դրամարկղ» կամ 252 «Հաշվարկային հաշիվ» կամ 253 «Արտարժութային հաշիվ» կամ 254 «Այլ հաշիվներ բանկերում», կ-տ 311 «Կանոնադրական կապիտալ»՝ 3111 «Հասարակ բաժնետոմսեր»: Կանոնադրական կապիտալի ավելացում սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին՝ դ-տ 314 «Էմիսիոն եկամուտ» կամ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», կ-տ 311 «Կանոնադրական կապիտալ»՝ 3111 «Հասարակ բաժնետոմսեր»: էլի տարբերակներ կան, սրանք ամենահաճախ հանդիպողներն են: Իսկ շահաբաժինների վճարումը՝ երբ վճարվում են միջանկյալ շահաբաժիններ, օրինակ՝ եռամսյակի հաշվով, ապա՝ դ-տ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», կ-տ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»: Իսկ տարեկան արդյունքներով շահույթից շահաբաժինների վճարումը՝ դ-տ 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»՝ 5291 «Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով», կ-տ 251 «Դրամարկղ» կամ 252 «Հաշվարկային հաշիվ» կամ 253 «Արտարժութային հաշիվ»:
Տիգրան ջան, բա 529 հաշվի կրեդիտը կասե՞ս՝ ոնց է ձևավորվել: