Սոնա.
Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․
Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները:
Քանի որ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է, և այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ, տեղի է ունեցել ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 13 200 000 – 11 800 000 + 1 400 000, գործառնությունը կլինի՝ դտ 122 – կտ 624: Իրական արժեքի մոդելով չափվող ներդրումային գույքի օտարում գործառնությունը կլինի՝ դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» – կտ 122: