Ձև 1 և Ձև 2 վերաբերյալ

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ֆինանսների նախարարի N 465 12.12.2001 հրամանը ուժը կորցրել է 11.02.11-ից, նաև Հարկային տեսչությունում ինձ ասացին, որ Ֆինանսական հաշվետվություն չպետք է հանձնեմ: Դրա հետ միասին Հաշվապահական հաշվառման մասին օրենքում (ՀՕ-515-Ն 2002.) նման փոփոխություն ես չտեսա: Խնդրում եմ օգնեք պարզելու` պետք է արդյոք ֆինանսական հաշվետվության Ձև 1 և Ձև 2 ներկայացնեմ մինչև ապրիլի 15-ը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ադելինա

Հարգելի Լիանա, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն և հաշվապահական հաշվեկշիռ արդեն չենք ներկայացնում, դրա փոփոխությունը զետեղված է միայն շահութահարկի մասին օրենքի հոդված 46-ում:

Արտակ

Լիանա

Փոփոխությունը եղել է ոչ թե հաշվապահական հաշվառման մասին օրենքում, այլ հարկերի մասին օրենքում, եթե չեմ սխալվում, հոդված 43:

Լիանա

Շնորհակալություն:

Lida

Հարգելի Լիաննա, Ֆինանսական հաշվետվություներ հարկային պարմին չպետք է ուղարկեք, որը բխում է Շահութահարկի մասին օրենքի 46-րդ հոդվածի փոփոխությունից, սակայն ըստ հաշվապահական հաշվառման մասին օրենքի, կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական հաշվետվությունների փաթեթը միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ֆինանսական հաշվետվությունների ձևերը պետք է կազմեն կազմակերպությունները, որոնք պետք է հաստատվեն դրանք օգտագործողների կողմից: Իսկ նախկինում ֆին. նախարարության կողմից սահմանված ձևերը 5ձևերը այլևս չեն գործում:

Լիանա

Հարգելի Լիդա, փաստորեն կազմակերպությունը իր համար կազմում է հաշվետվություն, բայց ոչ մի պետական մարմնի չի հանձնում: Ես ճիշտ հասկացա:

Tigran

Հարգելիս, 2010 թվականի մարտից ՀՀ-ում գործում են Ֆինանսական հաշվետվությունների միջազագին ստանդարտները, համառոտ ստանդարտները ՓՄՁ-ի համար, որոնցում սահմանվում է հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվության նկատմամբ պահանջները: Մինչև ապրիլի 15-ը պիտի կազմվի ֆինանսական հաշվետվությունները, իսկ հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է աուդիտ անցնելուց հետո հրապարակվեն:

Lida

Այո, Լիաննա, ճիշտ հասկացաք, կազմակերպությունը, օգտվելով միջազգային ստանդարտների ուղեցույցերից, իր համար կազմում է ֆին. հաշվետվությունների ձևեր, որոնք հաստատվում են հիմնադիրների կողմից: Իսկ եթե Ձեր հաշվետվությունները հրապարակվող են, ապա դրանք պետք է աուդիտի ենթարկվեն, այնուհետև հրապարակվեն: Այսինքն ֆին. հաշվետվությունները ստուգելը այլևս հարկային մարմնի գործառույթը չէ, այլ ֆինանսների նախարարության:

Julia

Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին:
Իսկ եթե կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է և շահույթ չի ստանում, այդ կազմակերպությունը և՞ս չպետք է ներկայանի Ձեվ 1 եվ 2-ը: