Ձեռքի աշխատանքներ վաճառող խանութը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Էվելինա.

Ցանկանում եմ խանութ բացել, որտեղ վաճառելու եմ իմ ձեռքի աշխատանքները /ավելի կոնկրետ՝ շապիկների, պայուսակների, բրոշների և այլ տարբեր իրերի վրա ձեռքով նկարելու եմ և վաճառեմ/: Ես կարո՞ղ եմ աշխատել որպես միկրոձեռնարկություն, և առհասարակ ինչի՞ց պետք է սկսեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ Դուք զբաղվելու եք ձեռքի աշխատանքներով, այսինքն՝ կարելի է ասել հագուստի և այլ իրերի արտադրությամբ, Դուք կարող եք որպես ֆիզ․ անձ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր և աշխատել առանց հարկեր վճարելու, բայց չպետք է ունենաք այլ աշխատող։

Տիգրան

Այո, կարող եք, դա թույլատրվում է, պետք է հարկային գնաք անձնագրով ու սոց․ քարտով ու տաք միկրոյի համակարգում գործելու հայտարարություն, ստանաք արտոնագիր:

Nerses

Այո, կարող եք:

Հայկ

Կներեք մի հարց էլ ես տամ հա. արագ սննդի կետը, որը գործելու է որպես ԱՁ և միկրոձեռնարկատիրություն, ի՞նչ ամսական ու տարեկան վճարներ ու հարկեր պետք է կատարի: