Մարիաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն ֆիզ․ անձից ապրանք է գնում, այդ դեպքում անհրաժե՞շտ է պայմանագիր և գնման ակտ։ Եվ քանի՞ տոկոս է հարկը այդ գնման ակտից։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ ԱՁ-ն ֆիզ․ անձից ապրանք է գնում, այդ դեպքում անհրաժե՞շտ է պայմանագիր և գնման ակտ։ Եվ քանի՞ տոկոս է հարկը այդ գնման ակտից։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, պայմանագիր և գնման ակտ կազմեք, հանդիսանում եք հարկային գործակալ, 10 տոկոս:
Նայեք ՀՕ 150 հոդվածի մաս 13-ը, գնման ակտը պետք է անձնագրային տվյալներով լինի:
Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:
Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: