Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք

Սոնա.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դա արտադրություն է և կարող է գործել միկրոյի դաշտում։

Tigran

Այո հնարավոր է գործել որպես միկրոձեռնարկություն մինչև տարեկան 24 մլն շրջանառության շեմը, դրոշմանիշային վճար պետք է վճարեք տարեկան հասույթից, ՀԴՄ պետք է գնեք, եթե կանխիկով եք վաճառելու: ԱՁ որպես միկրո գործելու տարիները ստաժ չեն համարվում, կենսաթոշակի հաշվով, շրջհարկի դեպքում համարվում է:  

Նարե

Իսկ միայն օնլայն վաճառքի համար ՀԴՄ պետք չի՞։

Դուք ինձ ուրիշ տեղ պատասխանել եք, շնորհակալ եմ, ուղղակի հիմա չեմ գտնում, որ հարցս էնտեղ տամ