Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:
Ինձ համար անհասկանալի է, թե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ինչպես է, որ ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, հիմքը որն է: Իսկ գնման ակտերի հաշվով նայեք հոդված 150-ը: Հասույթից գնման ակտերով հիմնավորված ծախսերը նվազեցնելու հաշվով կարևոր է նաև սուբյեկտի գործունեությունը:
Հարգելի Տիգրան, խոսքը վերաբերում է ՀՕ 263-րդ հոդվածին, որտեղ նշվում է, որ շրջհարկ վճարող ընկերությունը ազատված է հարկային գործակալի պարտավորություններից, այսինքն՝ շուկայից միակողմանի գնման ակտերով ձեռքբերումների դեպքում ազատվում է 20% եկամտային հարկ վճարելուց:
Այո, զուտ շահույթ որոշելիս պետք է նվազեցնել բոլոր ծախսերը, այդ թվում միակողմանի գնման ակտերով ձեռք բերումները, որի դեպքում ի տարբերություն ընդհանուր հարկման դաշտում աշխատողների, շրջաանառության հարկով աշխատողները ազատված եք ՀՕ -150 հոդվածի 13 կետով նախատեսված 20% եկամտային հարկի վճարումից՝ համաձայն ՀՕ-263-ի, այն է՝ շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են 2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Եթե շահաբաժին պետք է վճարեք՝ այո, պետք է նվազեցնեք բոլոր ծախսերը, միակողմանի գնման ակտերը ևս, հարկային տեսակետից նվազեցվող ծախս չէ, բայց հաշվապահական առումով պետք է նվազեցնեք:
Հայկ, ի դեպ ավելացնեմ, որ շրջհարկով աշխատող կազմակերպության մասնակցին շահաբաժին վճարելիս անպայման պետք է հաշվարկեք 5% եկամտային հարկ, ՍՊԸ-ն միայն ձեռքբերումների մասով է ազատված է 20% եկամտային հարկից:
Այո, հարգելի Մարինե, 5% եկամտայինի մասով տեղյակ եմ: Շատ շնորհակալ եմ: