Հնարավո՞ր է դրամարկղի գիրքն առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել

Araqsya.

Դրամարկղի գիրքը հնարավո՞ր է առանց հարկային տեսչություն այցելելու գրանցել, թե՞ թղթային տարբերակով վարելու պարագայում պարտադիր է գնալ հարկային տեսչություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alla

Ոչ

Իննա

Պարտադիր է գնալ, ՀՏ-ն համարակալում և գրանցում է այն:

Տիգրան

Թղթայինի դեպքում պետք է գնալ հարկային, էլեկտրոնայինի դեպքում ոչ:

Nerses

Պարտադիր պետք է գնալ:

Գայանե

Թղթայինի դեպքում պարտադիր պետք է գնալ, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ ոչ։

karine

Դրամարկղի գրքի էջերը պետք է համարակալեք, կնքեք, եթե կնիք ունեք, տանեք հարկային հաստատելու։ Հաջորդ օրը հաստատած կվերադարձնեն Ձեզ։

Anushik

Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում՝ մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Դրամարկղային գիրքը վարվում է ԹՂԹԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://www.arlis.am/documentview.aspx?docid=124036:

Maya

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից: Պարտադիր է գնալ հվս վարչություն թղթային դրամարկղային գիրք գրանցելու դեպքում։