Հնարավո՞ր է արդյոք ստանալ նպաստը

Անի.

Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, Հայաստանից բացակայել եմ 9 ամիս, երեխայի խնամքի նպաստ չեմ ստացել: Խնդրում եմ պատասխանել` հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ստանալ, եթե այո, ապա խնդրում եմ ասել` ո՞ր օրենքի հիման վրա: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Հարգելի Անի,
երեխայի խնամքի նպաստի հետ կապված հարցերը կարգավորվում են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Համաձայն այդ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

Իսկ նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից: