ՀՄ նորոգման ծախսեր

Կլավդիա․

Բարև Ձեզ, մեկ հարց․ ե՞րբ են ճանաչում որպես ժամանակաշրջանի ծախս հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսումները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարկային տեսանկյունից ՀՕ հ.121
3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը սույն կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի), հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) 15 տոկոսը այդ չափը գերազանցող մասով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը գերազանցող կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են դրանց կատարման ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, իսկ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարի՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) 15 տոկոսը գերազանցող մասն ավելացվում է գերազանցելու օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, և այդ ամսվանից սկսած՝ տվյալ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը ամորտիզացվում են՝
ա. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը,
բ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը պակաս է ութ տարուց,
գ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում (այդ թվում՝ այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը ընտրել է շահութահարկ վճարողը՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն), բայց ոչ պակաս ութ տարուց, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կազմում է ութ տարի և ավելի,
դ. ոչ նյութական ակտիվի դեպքում՝ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում.
2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված ընթացիկ բնույթի ծախսերը դրանց կատարման տարվա ընթացքում: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է ընթացիկ բնույթի ծախս, եթե սույն մասի 1-ին կետի համաձայն՝ այն չի համարվում կապիտալ բնույթի ծախս:
Սույն մասի կիրառության իմաստով՝
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում։ Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքը ձեռք բերելու փաստաթղթերում նշված ձեռքբերման արժեքի չափով։
Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում՝
ա. այդ արժեքները համարվում են զրո, բացառությամբ շենքերի, շինությունների (այդ թվում անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերի,
բ. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները և հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.
2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը:
Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն և մնացորդային ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը.
3) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն դեպքում, երբ այդ ծախսերի կատարման պարտականությունը համապատասխան ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը կամ օգտագործողը.
4) գործառնական վարձակալության կամ լիզինգի (տարատեսակների) կամ անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և (կամ) փաստացի դադարեցման դեպքում կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը վարձակալի կամ օգտագործողի համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձակալը կամ օգտագործողը կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը հատուցման դիմաց օտարում է վարձատուին կամ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը օգտագործման տրամադրողին.
5) ամորտիզացիայի ոչ ենթակա հիմնական միջոցների (այդ թվում՝ հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում՝ հաշվի առնելով սույն պարբերության 1-4-րդ կետերով սահմանված դրույթները: