ՀՄ դուրսգրում

Սեդա.

Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Առաջնորդվեք 2017թ, 1261-Ն որոշմամբ՝ գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգ:

Knarik

Նախ պետք է դիմեք ոստիկանություն, մեքենան խոտանված ճանաչելու համար, այնուհետև կարող եք դուրս գրել մեքենան, դրանից հետո մուտք եք անում այն պիտանի մասերը, որոնք հետագա օգտագործմանը կօգտագործվեն կամ կվաճառեք տվյալ մասերը:

Ալլա

Գույքի որակական կորուստները փաստաթղթավորվում են հարկ վճարողի կողմից կազմված գույքի թերությունները բնութագրող ակտով կամ արձանագրությամբ կամ ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում՝ գույքի կամ ապրանքի շրջանառությունից հանման ակտով կամ արձանագրությամբ։

Զոյա

Որպես հիմնական միջոց դուրս եք գրում Ձեր հաշվեկշռից համապատասխան փաստաթղթերի հիման վրա: