Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ, վեցօրյա գրաֆիկով: Պատրաստվում եմ զույգ ունենալ (կեսարյանով): Ֆիզ. արձակուրդ կգնամ 29.07.2014թ.-ից:
Օգտվեք new.vector.am կայքից, ճշտեք արձակուրդային օրերի թիվը:
Դիմեք Ձեր կազմակերպության գլխավոր հաշվապահին, քանի որ պարզ չէ՝ Դուք 120 000 դրամ հաշվարկային աշխատավարձ եք ստանում, թե ոչ: Ինձ թվում է, որ Ձեզ չեն մերժի:
Շնորհակալություն, Վահե ջան, անպայման կհետևեմ Ձեր խորհրդին: