Կարինե.
Բարև ձեզ: 2012թ. օգոստոս ամիսն էլ ներառյալ կլրանա 12 ամիսը, ինչ աշխատում եմ դպրոցում որպես մանկավարժ և ամսական ստանում եմ 92 000 դրամ աշխատավարձ: Ֆիզ. արձակուրդ գնալու եմ հոկտեմբեր ամսվա կեսից, սակայն սեպտեմբեր ամսին իմ աշխատավարձը կնվազի` հասնելով 50 000 դրամի: Արդյո՞ք դա կազդի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված 140 օրվա համար տրվող գումարին, և մոտավորապես ինչքա՞ն գումար կկազմի: Նախօրոք շնորհակալություն:
Կարինե ջան, հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ` վերցնում ենք 12 ամիսների աշխատավարձը, բաժանում ենք 12, ստանում միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանում ենք 21-ի, ստանում միջին մեկ օրեկանը, որն էլ բազմապատկում ենք 140 օրի (հանելով շաբաթ և կիրակի օրերը), ձեր հաշվարկը կկատարվի սեպտեմբերից հետ գնալով մինչև հունվարի աշխատավարձը: Նոր ստացվածից կպահվի եկամտահարկ:
Բարև, սիրելի հաշվապահներ, ես արդեն յոթ ամսական հղի եմ, օգոստոսին պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդի, ես պայմանագրային աշխատող եմ, բայց կայուն աշխատավարձ չեմ ստանում, վճարվում եմ ըստ կատարված աշխատանքի: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչպես պետք է հաշվել իմ հղիության նպաստի չափը, նախապես շնորհակալություն:
Հարգելի Կարինե, իհարկե սեպտեմբեր ամսվա աշխատավարձի նվազումը կազդի ֆիզ. արձակուրդի գումարի վրա, և տարբերությունը կկազմի մոտ 20000 դրամ: