Աստղիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Գիտեմ՝ որքան դժվար է այժմ օգնել ուրիշին, երբ սեփական գործերին ժամանակը չի բավականացնում, սակայն խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել ինձ, քանի որ առաջին անգամ եմ հղիության նպաստ տալու:
1. Գումարը կազմում է 153 000 դրամ, ի՞նչ պահումներ եմ անելու:
2. Հաշվետվության մեջ ինչպե՞ս և ո՞ր տողերն եմ գրանցելու:
Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 64,5 հազ. դրամ:
Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):
2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)` 17,9 հազ. դրամ:
Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (փետրվար)` 125,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)` 10,5 հազ. դրամ.
– համախառն եկամուտ (մարտ)` 155,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (ապրիլ)` 140,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (մայիս)` 150,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:
2011թ. հուլիսի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունիս ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. հունիս ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունիս ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
– համախառն եկամուտ (15,0+130,0)` 145,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,9 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (145,0-(3,9+32,5))` 108,6 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(108,6-80,0)x20%)` 13,72 հազ. դրամ:
Քանի որ նպաստից եկամտահարկ չի հաշվարկվել, ապա աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 13,72 հազ. դրամը:
Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 67,45 հազ. դրամ (11,45+10,5+16,5+ 13,5+15,5):
Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (100,0+650,0=750,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45+67,45=73,9 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (73,9 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունիս ամսվա հաշվարկված աշխատավարձը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (13,72 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 2-րդ եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունիս ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունիսին հաշվարկված եկամտահարկը (13,72 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.07.2011թ. (ներառյալ):
Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
(25.1-րդ կետը լրաց. 23.02.09 N 187-Ն, խմբ. 24.02.11 N 66-Ն)
Հարգելի Դավիթ, կներեք, բայց ոչինչ չհասկացա: Համենայն դեպս շնորհակալություն:
Կեցցեք Դավիթ, Ձեր պատրաստակամությունը գնահատելի է: