Հղիության և ծննդաբերության նպաստ

Կարինե.

Խնդրում եմ ասել, հղիության համար 140 օրվա նպաստը հղիության ո՞ր ամսից են տալիս, և դա պարտավո՞ր են տալ մասնավոր կազմակերպությունները նույնպես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Կարինե,

“ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” /Համարը ՀՕ-208-Ն/

“Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո /այսինքն անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո/՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:”

Ապահովագրական նպաստը վճարում է գործատուն, սակայն գումարը փոխհատուցում է պետությունը:
“Հոդված 4. Ապահովագրական նպաստների ֆինանսավորման աղբյուրները
1. Uույն oրենքով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե գործատուն oրենքով uահմանված կարգով ազատված է պարտադիր uոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, ապա uույն oրենքի 7-րդ հոդվածով uահմանված ապահովագրական նպաuտները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:”

Մանուշ

Բաև Ձեզ, եթե աշխատողը գրանցված է մի որևէ ՍՊԸ-ում ու արդեն նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 70 օր հաշվարկով, ապա ՍՊԸ-ի հաշվապահը ինչպե՞ս պետք է հաշվարկի ու վճարի այդ գումարը: Ինչպե՞ս պետք է այդ գումարը վճարվի ու ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հաշվապահը և որտե՞ղ: Իհարկե եթե բյուլետենի գումարը մեծ է տվյալ ամսվա սոց. վճարի գումարից ի՞նչ պետք է արվի այդ դեպքում:

Կանխավ շնորհակալություն: