Հղիության և ծննդաբերության նպաստ

Լունա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ:
Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը:
Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե Ոսկանյան

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է բյուլետենի նման միայն սոց/3%/ և գործատուի սոց չեն հաշվարկում:Այս դեպքում կարծում եմ արձակուրդը կապ չունի:Եվ քանի որ մինչև նոյեմբերի 16-ը չի աշխատել, ապա նոյեմբեր ամսվա համար աշխատավարձ հաշվարկելու կարիք չկա:

Շուշանիկ

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չoգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը: