Հղիության և ծննդաբերության նպաստ

Eniram.

Լսել եք արդյոք, որ ազգային ժողովի նիստերի օրակարգում դրվել է հղիության և ծննդաբերության նպաստի փոփոխման մասին հարցը: Եթե այո, խնդրում եմ ավելի մանրամասն ինֆորմացիա տաք: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
HASMIK VOSKANYAN

Այո հղիության և ծննդաբերության նպաստի հարցի շուրջ Ազգային Ժողովը օրենքում կատարել է փոփոխություն, համաձայն որի.
1. նպաստը այսուհետ վճարվելու է արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանի աշխատանքնային օրերի համար (140 օրվա փոխարեն կստացվի մոտ 100 օր)
2. նպաստը հաշվարկվելու է մաքսիմում 150 000 դրամ աշխատավարձից
3. նպաստը հարկվելու է

Վիկտորյա

Հարգելի Հասմիկ, եթե հնարավոր է նշեք որոշման համարը, եթե օրենքն արդեն ընդունվել է:

Հերմինե

Հասմիկ, էդ ո՞ր օրենքում է կատարվել փոփոխություն:
Միգուցե ուզում էիք ասելˋ փոփոխության նախագի՞ծ:

Hasmik Voskanyan

Նշված փոփոխությունների մասին կարդացի թերթում, օրենքի փոփոխությունն Ազգային Ժողովը արդեն ընդունել է 3-րդ ընթերցմամբ, մնում է նախագահի ստորագրությունը, որը չեմ կարծում երկար ձգձգվի: Կարծում եմ մանրամասները կարող եք կարդալ http://www.parliament.am կայքի ”նիստեր” բաժնում: Թերթում գրված էր, որ այս փոփոխությունների դեմ են դուրս եկել 12 հասարակական կազմակերպություններ, սակայն, ինչպես հասկանում ենք, արդյունք չի եղել:

Կարինե

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքրում է 3-ռդ եռեխայի հետ կապված փոփոխությունների մասին: Եթե իմ աշխատավարձը կազմում է մոտավորապես 50.000 դրամ:
Կանխավ շնորհակալություն