Անի.
Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:
Հղիության և ծննդաբերության նպաստից եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Պահվում է:
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել իմ հարցին ևս: Եթե վարձու աշխատողը աշխատել է ընդամենը 4 ամիս, ինչպե՞ս է հաշվարկվելու հղիության և ծննդաբերության նպաստը: Այսպիսի դեպքերում նույնպե՞ս հաշվարկվում է 12 ամսվա միջին աշխատավարձ: Ստանում է 90 000 դրամ (կեղտոտ) աշխատավարձ: