Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:
Սոնա, նայեք ՀՀ կառավարության N 1024-Ն որոշման 2-րդ հավելվածի 20-րդ կետը, որով սահմանվում է հետևյալը` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության նպաստ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար: