Կամո.
Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին:
18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:
Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:
10.10.2011թ.բացվող ստուգման հանձնարարականում ԱԱՀ-ի ստուգման ժամանակահատվածը կարող է լինել մինչև երկրորդ եռամսյակի վերջը:
Հարգելի Սիմոն, ԱԱՀ-ի հաշվեու ժամանակաշրջանը միշտ չէ, որ եռամսյակ է, բայց դա էական չե, 10.10.2011-ի տեղը ենթադրենք 10.07.2011-ը, խնդրի էությունը չի փոխվում: