Արթուր.
ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:
Հոդված 8. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը
1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է՝ կարող է:
ՀԿ-ները իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ծառայություն մատուցելիս գրել հաշվարկային փաստաթղթեր, պայմանագիր կնքել, հարկվում են շահութահարկով:
Այսինքն ԱԱՀ հաշվարկ չե՞մ ներկայացնելու, և հարկային հաշիվ չե՞մ գրելու։ Միայն հաշվարկայի՞ն փաստաթուղթ եմ գրելու։ Հարկվելու եմ տարեկան 18%՞։
ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու և հարկային հաշիվ գրելու պարտականությունից ազատված չեք:
Չեմ հասկանում՝ էդ դեպքում ո՞նց եմ միայն շահութահարկով հարկվում։
Եթե ԱԱՀ-ին վերաբերող գործարքներ կատարեք, ապա հարկվելու եք, վերևում նշված է որ՝ Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
ՀԿ-ն մատուցելու է գովազդային ծառայություն իր կանոնադրության համաձայն, ես պետք է տա՞մ ԱԱՀ հաշվարկ կամ հարկային հաշիվ գրե՞մ: Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ և հաշիվ գրեմ:
Այո, պետք է ներկայացնել ամսական ԱԱՀ հաշվարկ ու հարկային հաշիվ դուրս գրել:
Բայց իմ կանոնադրության համապատասխանում ինչու՞ ԱԱՀ պետք է տամ։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 8. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը
1. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2. Կազմակերպությունը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
3. Կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
Ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։