Ստելլա.
Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:
Բարև Ձեզ։ Առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձի մոտ 10%, որը պահում է և բյուջե է վճարում ՀԿ-ն որպես հարկային գործակալ: