Հասմիկ․
Բարի օր, բոլորին։ ՀԿ-ն ֆիզ անձին գումար նվիրատվություն անելիս որպես հարկային գործակալ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ․
Բարի օր, բոլորին։ ՀԿ-ն ֆիզ անձին գումար նվիրատվություն անելիս որպես հարկային գործակալ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
այո,սակայն հաշվի առեք նաև ՀՕ 147 հոդվածի պահանջներն էլ,
Տիգրան ջան, համաձայն 147 հոդվածի 1-ին մասի 14 կետի ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները նվազեցվող եկամուտներ են։ Հետևաբար կարծում եմ
հարկ չի առաջանում։
եթե անգամ հարկ չի առաջանում, մեկ է դուք մնում եք հարկային գործակալի կարգավիճակում,
Այո, ՀԿ-ն ֆիզ անձին գումար նվիրելիս հանդիսանում է որպես հարկային գործակալ։
Դա նվազեցվող եկամուտ չէ՞
Այո, հանդիսանում է հարկային գործակալ։
Ներսես ջան, հիմքը կնշե՞ք։
Հոդված 29.Հարկային գործակալը
1. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը: Սույն մասի կիրառության իմաստով հարկային գործակալի կողմից հարկ վճարողին եկամտի վճարում (հատկացում կամ բնամթերային ձևով տրամադրում) է համարվում նաև՝
1) հարկային գործակալի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողի նշած անձին.
2) հարկային գործակալի նշած անձի կողմից եկամտի վճարումը (հատկացումը կամ բնամթերային ձևով տրամադրումը) եկամուտ ստացող հարկ վճարողին:
2. Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի համաձայն, կազմակերպությունն ազատվում է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, ապա այդ կազմակերպությունը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և կամավորության սկզբունքով հանդես գալ որպես հարկային գործակալ: Այս դեպքում հարկային գործակալը հարկի հաշվարկումը, պահումը (գանձումը) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը առաջին անգամ կատարում է հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար:
3. Հարկային գործակալներն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Օրենսգրքով սահմանված կարգով:
(29-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)