Ռուզաննա Խանզադյան.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Իմ կարծիքով՝ չի լինի, որովհետև նախորդ տարին վաղուց փակված է հաշվապահական առումով։
Անչափ շնորհակալ եմ:
Ոչ, համայնքը տվել է համաձայնություն նորոգման համար որոնք ամրագրվել են կատարողականներով, իսկ համայնքի համար բյուջետային 2019 տարին արդեն փակվել է:
Ոչ։
Ոչ, քանի որ նախորդ տարվա բոլոր հաշվետվությունների ժամկետները անցել են։