Հարգելի խմբակիցներ,
ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:
Ներմուծվող ապրանքները հետո ի՞նչ եք անելու, դրանով է որոշվում, իսկ հաշվարկը մաքսազերծման կատարե՞լ եք: Սովորական կազմակերպությունների դեպքերի հետ մի համեմատվեք, կան դեպքեր, երբ նրանք ներմուծման ԱԱՀ չեն վճարում, օրենքով ազատված են։
Ցանկացած դեպքում բոլոր հիմնավորող փաստաթղթերը պետք է ունենաք, ներմուծվող ապրանքները դրամաշնորհաին ծրագրին են վերաբերվու՞մ, թե՞ ոչ։