Սոֆյա․
Ասացեք խնդրեմ, արդյո՞ք 2022թ-ի համար կան նոր փոփոխություններ՝ կապված ՀԿ-ի հաշվետվությունների հետ: Պե՞տք է արդյոք ՀԿ-ն, որ 2021թ-ին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, շահութահարկով հարկվելու հաշվետվություն տա մինչև փետրվարի 20-ը:
Եթե որևէ ժամանակահատված 2021թ ընթացքում գործել է ՀԿ, ապա պետք է տարեկան հաշվետվությունը 2021թ համար ներկայացնի։
Բարեւ Ձեզ։ Որեւէ փոփոխություններ այս պահի դրությամբ չկան, իսկ մինչև փետրվարի 20, կարծում եմ, նկատի ունենք հարկային դաշտի ընտրության դիմումը, որը ՀԿ – ները չեն հանձնում։
Եթե անգամ ժամանակավոր դադար է տրվել, ապա մինչև ապրիլի 20-ը շահութահարկի հաշվետվությունը ու ՀԿ-ի հաշվետվությունը գործած ամսիների հաշվով պետք է ներկայացնել:
Կասե՞ք՝ գործած ամիսների հաշվով հաշվետվությունը որն է։
2021 թ. եթե գործունեություն է ծավալել ապա պարտավոր է շահութահարկի հաշվետվություն հանձնել: