ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։
1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ
2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ
3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ
4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞
Շատ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

Ձեր հարցերի շարանը պետք է լուծում ստանա հաշվապահորեն։ Այո, դրամարկղի գիրք պետք է ունենաք։
Աշխատավարձը լավ է, թե վատ, պետք է նվազագույնից ցածր չլինի։
Կարող եք զանգահարել (077) 10-22-52։

Լուսինե

Բարև Ձեզ։ Կարելի՞ է Ձեզ հետ կապնվել ՀԿ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։

Tigran

2․ Դրամարկղի գիրք պարտադիր է, թղթային կամ էլեկտրոնային:
3․ Վճարովի սեմինարները ծառայությունների մատուցում է, հարկվելու եք շահութահարկով 18 տոկոս է, իսկ աշխատաողների հաշվով նաև եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշային:
4․ Կարող եք վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշիվ եք գրում:
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ, եթե առանց հարկման այո, քանի որ առանց հարկման նվազագույնը 406 դրամ է 40 ժամի դեպքում: