Լուսինե.
Ողջույն բոլորին: Ընկերներ, հիփոթեկի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում կա՞ հետևյալը. Ա/Ձ-ի միասնական հաշիվ Excel ֆայլով:
Սուբյեկտը միկրոձեռնարկատիրություն է, գործունեությունը՝ վարսավիրություն: Կօգնեք հասկանամ, թե այդ ֆայլը որտեղի՞ց դուրս բերեմ։
երևի հարկային հաշվետվությունների ծրագրից միասնական հաշվի քաղվածքը նկատի ունեն, որը հարկային պարտավորություններ մասում է, թե այլ տվյալ են ուզում,
Ձեր ԱՁ-ի միասնական հաշվի քաղվածքը կարող եք Ձեր հարկայինի էջից դուրս բերել. մտեք ձեր հարկային էջ, հետո հարկային պարտավորություններ, միասնական հաշիվ, նշեք Ձեզ անհրաժեշտ ժամանակահատվածը, հետո արտածել:
Ա/Ձ-ի միասնական հաշիվ Excel ֆայլով կարող եք արտածել ՊԵԿ-ի Ձեր էջից՝ հարկային պարտավորությունների միասնական հաշիվ բաժնից: