Հիվանդաթերթիկի և մայրության նպաստի հաշվարկման հետ կապված

Բարև Ձեզ: Արձակուրդային հաշվարկելիս, եթե նվազագույնից ցածր է՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձը, իսկ հիվանդության թերթիկի կամ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ ինչպե՞ս պետք է անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ ո՞ր հարկման համակարգում եք գործում:

Անի

Դպրոցի համար եմ հարցնում՝ ՊՈԱԿ:

Tigran

Օրենքով չի սահմանված հիվանդության թերթիկի դեպքում նվազագույնից ցածրի դեպքում ինչն է հիմք վերցվում, այսինքն, եթե անգամ ցածր ստացվի դա է, իսկ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ հստակ է ինչպես պետք է հաշվել: Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Մարիաննա

Բարև Ձեզ: Հիվանդության նպաստի հաշվարկման ժամանակ որպես միջին վերցնում ենք այն, ինչ ստացել ենք հաշվարկի արդյունքում, այս դեպքում նվազագույն աշխատավարձ չի լինում, այդ պատճառով է, որ անաշխատունակության նպաստները ավելի քիչ են վճարվում, իհարկե նաև այն պատճառով, որ հաշվարկվում է ստացված միջինի 80 %-ից: Իսկ մայրության նպաստի համար նվազագույնը 43 590 դրամն է, իսկ նվազագույն վճարման ենթակա մայրության նպաստը՝ 156 580 դրամը: