Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մարիամ.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեզանից ոչինչ չի պահվելու, ձեզ վճարվելու է անաշխատունակության նպաստ, բայց դրա համար պետք է տաք լրիվ ինֆորմացիա, քանի ամիս եք աշխատում և ստանում այդ գումարը, աշխատանքային շաբաթը քանի օր է։
Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

Մարիամ

Շնորհակալություն։

Tigran

Թերի տվյալ եք տվել, գրեք միջինը ձեր որքա՞ն է ու ի՞նչ գրաֆիկով եք աշխատում` 5/6 օրյակ:

Մարիամ

Շնորհակալ եմ արձագանքման համար։ Փորձեմ հստակեցնել. աշխատում եմ 5 օրյա գրաֆիկով՝ 9։00-18։00 ժամաքանակով։ Օգտվում եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համագարգից։ 2020թ-ից ստացել եմ 112 000 դրամ աշխատավարձ, 2021թ. հունվարից ստանում եմ մաքուր 110 240 դրամ աշխատավարձ։ Խնդրում եմ պատասխանել` (եթե դժվար չէ) ինչքա՞ն գումար պետք է ստանամ։ Նախապես շնորհակալություն։

Tigran

Եթե ստանում եք միայն 152000 ու այլ հավելյալ եկամուտներ չեն եղել, ապա 152000*80%/21*10բյուլետենի աշխատանքային օրերի թվով՝ կախված Ձեր աշխատանքային գրաֆիկից, կլինի 57905։ Պետք է պահել նաև եկամտային հարկ 22 տոկոս,կմնա զուտ 45166, սա է լինելու ձեր զուտ ստանալիքը։

Մարիամ

Շնորհակալ եմ։

Մարիաննա

Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը ընկած աշխատանքային օրերի համար Ձեզ պետք է վճարեն անաշխատունակության նպաստ։ Ձեր կեղտոտ աշխատավարձը հավանաբար 154 362 դրամ է (եթե սոց. վճար կատարող եք)։ Հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է անաշխատունակության ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում Ձեր ստացած եկամուտի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ հնգօրյա, թե վեցօրյա գրաֆիկով եք աշխատում։ Եթե, օրինակ, այդ ամիսների ընթացքում բացի աշխատավարձից այլ վճարներ չեք ստացել և բոլոր ամիսներին ամբողջական աշխատավարձ եք ստացել, ապա՝ 154362*80%/21(կամ 25)*բյուլետենի աշխատանքային օրերի թվով՝ կախված Ձեր աշխատանքային գրաֆիկից։ Վերջում պետք է պահել նաև եկամտային հարկ։

Մարիամ

Շնորհակալություն։

Հերմինե

Ձեր բյուլետենը հաշվվելու է ձեր միջին աշխատավարձի 80 տոկոսի չափով 25.10.2021-05.11.2021