Հիմնական միջոցի օտարում և ձեռքբերում

Շուշանիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցի օտարման և ձեռք բերմանը: Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է տրանսպորտային միջոց, այնուհետև ձեռք է բերում այլ տրանսպորտային միջոց, ի՞նչ տեսակի հարկային պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար, և ի՞նչ հաշվետվություններ և հաշիվներ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն հարկային մարմին։ Նշեմ նաև, որ առք ու վաճառքը կատարվում է ֆիզիկական անձի հետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երբ ձեռք եք բերել այլ տրանսպորտային միջոց, ապա Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով: Իսկ ավտոմեքենայի վաճառքի դեպքում կարևոր է, թե 115մլն-ի շեմը անցել եք, թե ոչ։ Եթե չեք անցել՝ հարկումը 5 տոկոսով է։

Արթուր

Բարև Ձեզ, Շուշանիկ։ Նշված գործարքի մասով դուրս գրեք հաշվարկային փաստաթուղթ, որպեսզի տվյալ ֆիզիկական անձը փոխանցի գումարը այդ հաշվարկային փաստաթղթի համաձայն, այնուհետև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս՝ այդ գումարը արտացոլեք 16. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների
օտարումից ստացվող եկամուտներ (5% դրույքաչափով հարկվող) տողում։

Nerses

Վաճառքի դեպքում 10 տոկոս հարկ է առաջանում։

Գայանե

Հաշվի առեք նաև «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Հոդված 4. կետ 1.   «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից»: