Անի Աբրահամյան.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է` հիմնական միջոց վերանորոգելիս ո՞ր դեպքում է ավելանում հ.մ. արժեքը, ո՞ր դեպքում վերանորոգման արժեքը ճանաչվում ծախս: Եվ արդյո՞ք դա կարգավորվում է ՀՀ որևէ օրենքով: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի Աբրահամյան.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է` հիմնական միջոց վերանորոգելիս ո՞ր դեպքում է ավելանում հ.մ. արժեքը, ո՞ր դեպքում վերանորոգման արժեքը ճանաչվում ծախս: Եվ արդյո՞ք դա կարգավորվում է ՀՀ որևէ օրենքով: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Անի: Այս հարցը կարգավորվում է(ր) ՀՀՀՀՍ 16` հիմնական միջոցներ ստանդարտով (նշեմ, որ այս տարվանից գործում են միջազգային ստանդարտները): Համաձայն նշված ստանդարտի` ՀՄ վրա կատարված ծախսումները կամ կապիտալացվում են, կամ վերագրվում ժամանակաշրջանի ծախսերին: Եթե ծախսումները կոչված են պահպանելու ՀՄ օգտակար ծառայության ժամկետը, արտադրողականությունը, ապա դրանք վերագրվում են ժամանակաշրջանի ծախսերին, իսկ եթե դրանք ավելացնում են ՀՄ օգտակար ծառայության ժամկետը, այն օգուտները, որոնք պետք է ներհոսեն կազմակերպություն, այս դեպքում ծախսումները կապիտալացվում են:
Բարև Ձեզ, Անի:
Կարդացեք նաև ՀՀ կառավարության` 11 ապրիլի 2000 թվականի N 161 որոշումը
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 01.07.04 N 1042-Ն)