Քրիստինե.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…
Եթե գնորդի հետ կա առք ու վաճառքի պայմանագիր, ապա պայմանագրում նշված գումարի չափով (գումարը կարող է լինել ցանկացած, օր.` 10000դր) ՀԴՄ-ով վաճառեք և վերջ:
Մեքենայի վաճառքի դեպքում մյուս կողմը հայտնի է, ուստի պետք է գրվի հարկային հաշիվ-ապրանքագիր, եթե դուք ԱԱՀ վճարող եք, կամ այլ վճարահաշվարկային փաստաթուղթ, եթե ԱԱՀ վճարող չեք: Վաճառքի գինը պետք է էականորեն չտարբերվի շուկայական գնից, անկախ, որ այն ամբողջովին մաշվել է, օրինակ հինգ տարկում ամբողջովին մաշված լավ ավտեմեքենային գինը մի քանի միլիոն դրամ արժե:
ՀԴՄ օգտագործման պարտադիր կարիքը չեմ տեսնում, կարող եք ձևակերպել դրամարկղային մուտքի օրդերով, եթե գործարքը կանխիկ է: