Դիաննա.
Հիմնադրամը գիրք է հրատարակում և վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ այդ վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով։ Դրամարկղային գիրք պահելու դեպքում ՀԴՄ պե՞տք է, իսկ ինչպե՞ս ձևակերպել հաշվարկային հաշիվ մուտք անելու համար։
Հանրգելի Դիաննա, կանխիկ գնելու դեպքում դուք պետք է ՀԴՄ տրամադրեիք, եթե չեք կատարել, ապա ցանկալի է, որ ինչ-որ մեկի անունով մուտք անեք Ձեր բանկային հաշվին, այլապես կտուգանվեք: Իսկ ինչ վերաբերվում է հաշվին, ապա կարող եք դուրս գրել: Հնարավորինս փորձեք անկանխիկ աշխատել։
Շատ լավ, շնորհակալություն։
Գիրք վաճառելը դա հիմնադրամի կանոնադրական գործունեությունն է, չեք գրել, վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով, պետք է ՀԴՄ տայիք կամ անկանխիկ վաճառքի ձևով։ Դրամարկղային գիրք վարելը ՀԴՄ-ի հետ կապակցված է, հաշվարկային հաշիվ մուտք անելու համար դտ 252 կտ 251։
Շնորհակալ եմ ուղղություն ցույց տալու համար։