Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հիմնադիրը, որը հանդիսանում է նաև կազմակերպության տնօրեն, փոխառություն է տրամադրում կազմակերպությանը: Կարո՞ղ է արդյոք գլխավոր հաշվապահը հիմնադրի անունից այդ գումարը մուտքագրել կազմակերպության բանկային հաշվին` առանց դրամարկղ մուտքագրելու: Նախապես շնորհակալ եմ:
Կարող եք, անտոկոս փոխառության պայմանագիր կնքեք, հետո մուտք արեք:
Այսինքն, եթե կանխիկ է տրամադրում փոխառության գումարը, առանց դրամարկղ մուտք անելու կարելի՞ է բանկային հաշվին մուտք անել: