Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։
1. Հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար, ապա կամ պետք է դիտել որպես կանոնադրական կապիտալի ավելացումներ կամ փոխառություն, այսինքն՝ ակնկալում է հետ ստանալ, իր հետ ճշտեք:
2. Այո, կազմեք աշխատավարձի վճարման տեղեկագիր, ծախսերի փաստաթղթավորումը պետք է ապահովեք:
Շնորհակալ եմ արձագանքի համար․
Եթե որպես կանոնադրական կապիտալի ավելացում դիտեմ այդ գումարները, ապա ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել դրա համար։
Որոշ ժամանակ հետո պետռեգիստրով փոխեք ընկերության կանոնադրական կապիտալի չափը, դա արվում է կանոնադրության փոփոխությունների միջոցով: