Վերոնիկա.
Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։
Նման դեպքերում ամեն մասի հաշվով հարկերի պահումները կատարվում են առանձին, ձեր գրածը կվերաբերի այն ժամանակ, երբ կլինի համատարած գույքի ու եկամուտների հայտարարագրման համակարգ:
Կարճ պատասխան – չկա նման բան: Հերթափոխով աշխատած աշխատավայրում աշխատավարձից հարկերը պահում է տվյալ գործատուն, իսկ ԱՁ-ի հարկերը, ըստ իր իրավական տեսակի:
ԱՁ-ն հարկ է վճարում ԱՁ-ի մասով, աշխատողը՝ աշխատողի:
Նման բան չկա։ Որպես վարձու աշխատող դուք վարձատրվում եք ըստ հաստիքացուցակի և պահումները կատարվում դրան համապատասխան։ Որպես Ա/Ձ հարկվում եք իրավական կարգին համապատասխան։