Հերթափոխային աշխատանք

Նունե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Ասատրյան

Մեկ ժամը ասենք 300 դրամ` որպես պաշտոնական դրույքաչափ, հետո հավելում գիշերային ժամերի համար 30 տոկոս, այսինքն 90 դրամ, բացի այդ հավելում տոն և հանգստյան օրերին 100 տոկոս, այսինքն 300 դրամ: Մի նրբություն կա, հավելումների վրա հավելումներ չի կիրառվում, այսինքն տոն օրերին գիշերային հավելում կրկնակի չի հաշվարկվում:

Սոնա

Հարգելի Դավիթ, կարո՞ղ եք ասել հավելումների վրա հավելումներ չի կիրառվում, այսինքն տոն օրերին գիշերային հավելում կրկնակի չի հաշվարկվում պարզաբանումը որտեղի՞ց կարելի է հիմնավորել, քանի որ ես նույնպես դա գիտեմ, բայց չեմ կարողանում հիմնավորել ղեկավարությանը:
Կանխավ շնորհակալ եմ:

Նունե

Շնորհակալություն, Դավիթ:

իզաբելա

Հարգելի Նունե,
հերթափոխով աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս հարմար է կիրառել աշխատաժամանակի հաշվարկը կատարվելու է գումարային մեթոդը (ՀՀԱՕ 143 հոդված), որի մասին պետք է նշվի աշխ. պայմանագրում : Այդ աշխատողի համար պետք է նախօրոք կազմվի աշխատանքային ժամանակացույց: Ամսվա ավարտրց հետո այդ ժամանակացույցին համապատասխան գրվում է տաբել, որտեղ պետք է նշվի աշխատողի աշխատած ընդհանուր ժամերը, այդ թվում է գիշերային, արտաժամյա, տոնական (ադ սյունակները դուք կարող եք ավելացնել տաբելում):
Օրինակ, ընդամենը ` 180ժամ, այդ թվում գիշերային` 30ժամ, արտաժամյա ` 4 ժամ (180-176), տոնական 8 ժամ: Եթե, օրինակ, աշխատողը մեկ ժամվա համար ստանալու է 300 դրամ (այդ մասին պետք է անպայման նշվի աշխատանքային պայմանագրում), ապա աշխատավարձի հաշվարկը կլինի`
180*300 +30*300*0,3 +4*300*0,5 +8*300=59700