Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր բոլորի ամանորը շնորհավոր։ Խաղաղ տարի բոլորիս։ Եթե ԱՁ-ի տնօրենը ՀԴՄ-ը կտրոն տրամադրելու հետ կապված դիմել է դատարան, որտե՞ղ կարող եմ նայել՝ գործը ինչ վիճակում է: Ինձ կոդ են տվել, որ կոդով ստուգեմ, բայց տեղը չգիտեմ, խնդրում եմ օգնել։ Կանխավ շնորհակալություն։
Ձեր ամանորը և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ շնորհավոր։
Փորձեք ընթացքին հետևել «Datalex դատական տեղեկատվական համակարգ» կայքի օգնությամբ:
դա կոդ չէ,այլ դատական գործի համարը,այդ հարցերով դիմում են վարչական դատարան, եթե սահմանված ժամկետում եք դիմել հայցը կընդունվի վարույթ,«Datalex դատական տեղեկատվական համակարգում պետք է նայեք վարչական մասում որոնման տվյալները լրացնելով, երբ եք դիմել ում անունով կարող եմ առանց այդ կոդի էլ գտնել ձեր գործի տվյալները,
Շնորհակալություն, ես այդ կայքում ԱՁ գրեցի ամեն ինչ բերեց, հայցը ընդունվել է վարույթ։