Հետաձգված հարկային ակտիվներ և պարտավորություններ

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաապներ։ Երկու հարց ունեմ.

1. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները գիտեմ որ դեպքում են առաջանում, բայց չեմ հասկանում` դա արտահայտվու՞մ է արդյոք շահութահարկի 240 հաշվետվության մեջ

2. Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը իր ներմուծած ապրանքները ինչ-որ ձևով կարո՞ղ է անհատույց վաճառել, կամ ցածր գնով, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2 Ապրանքները ցածր գնով վաճառելը խնդիր չի առաջացնի:

Անի

Իսկ շահութահարկի մասո՞վ։ Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները արտահայտվու՞մ են արդյոք հաշվետվության մեջ:

Tigran

Հարկային ու ֆինանսական հաշվառումները տարբեր են:

Անի

Գիտեմ, բայց գրված է, որ հետաձգված հարկը ապագայում բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա հարկն է։ Այսինքն՝ սա ոչ մի ձևով չի՞ ներկայացվում այդ հաշվարկի մեջ։ Այդ դեպքում ես չեմ հասկանում ի՞նչ է նշանակում, որ հետաձգված հարկային պարտավորությունը դա այն գումարն է, որով հաջորդ տարիներին ավելանալու է շահութահարկի գծով պարտավորությունը։ Այս ամենը փաստորեն ուղղակի ձևակերպումներով ներկայացնու՞մ ենք և վերջ ու այն չի՞ մասնակցում շահութահարկի հաշվարկին:

Tigran

Ես էլ չեմ հասկանում ոնց կարող է՝ հետաձգված հարկային պարտավորությունը դա այն գումարն է, որով հաջորդ տարիներին ավելանալու է շահութահարկի գծով պարտավորությունը։Հաջորդ տարիներին շահութահարկի գծով պարտավորությունը ավելանալ կարող է լինել օրինակ անհուսալի դեբիտորական պարտքերի ստացման դեպքում`, կամ հիմա ասենք ունի օրենքով արտոնություն 3 տարի շահութահարկ չվճարի, կամ վնասների ծածկման տարիները, կամ հասույթի աճ որը երբեք երաշխավորված չէ: Այո այս ամենը փաստորեն ուղղակի ձևակերպումներով պետք է ներկայացնել ու գնահատել որքանով կարող է մասնակցել շահութահարկի հաշվարկին:

Անի

Տիգրան ջան, ես ինձնից չեմ հորինում այդ նախադասությունը, ՀՀՄՍ 12-ում է գրված։ Ձեր ասածները գիտեմ։ Ես հետաձգված հարկային ակտիվ և պարտավորություն ասվածը չեմ հասկանում։ Եթե բացատրեք՝ շատ շնորհակալ կլինեմ։ Ախր հետաձգված հարկային ակտիվ երբ առաջանում է, տալիս ենք ձևակերպում Դտ 151 կտ 751, և ՀՀՄՍ 12-ում գրված է, որ առաջանում է գումար որը հաջորդ տարիներին կտա հնարավորություն նվազեցնել բյուջե վճարման ենթակա շահութահարկը։ Եվ այս ամբողջը ես չեմ կարողանում հասկանալ))) Վնասի դեպքում գիտեմ, որ փոխանցում է հաջորդ 5 տարիներ և նվազեցվում հարկվող շահույթից։

Tigran

Անի, պարզ է, որ այդ նախադասությունը վերցրել էիր գրված տեղից, արի մի հատ նայի Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի բաժին 29, փոփոխվածը, որը գործում է 2017-ից, ու արդեն քեզ պարզ կլինի ինչպես վարվել: