Նախ պետք է հաշվառվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, կախված վարկային պատմությունից ՀԴՄ կարող եք նաև ապառիկ տարբերակով ձեռք բերել, հարկային տեսչություն դիմում եք ներկայացնում օգտվողի անուն գաղտնաբառ ստանալու համար, եթե կանխիկ եք ցանկանում ձեռք բերել՝ ընտրում եք թե որ կազմակերպությունից եք ցանկանում սարքը ձեռք բերել, զանգահարում եք նրանց ուղարկում եք Ձեր վճարած անդորրագիրը, նրանք Ձեզ ՀԴՄ սարքի գործարանային համար են տրամադրում և դուք համակարգից լրացնում եք 100 ձևը: Դիմում ՀԴՄ ձեռք բերելու մասին: Ապառիկ տարբերակով ձեռք բերել ցանկանալու դեպքում մտնում եք օրինակ՝ այս կայքով լրացնում եք ապառիկ ձեռք բերման հայտը, նրանք Ձեզ զանգահարում ասում են ապառիկ կտրամադրեն, թե ոչ: Նշեմ նաև, որ ապառիկի հայտ հարող եք ներկայացնել ցանկացած ֆիզիկական անձի անունից ով վարկային պատմություն ունի:
Առաջինը պետք է ձեռք բերեք սարքը ու ներկայացնեք հարկայինին գրանցման հայտ ու որևէ սպասարկող կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքեք:
ՀԴՄ ձեռք բերելու հայտ եք ներկայացնում taxservice-ով, այնուհետև որևէ սպասարկող կազմակերպության հետ կնքում պայմանագիր:
Ձեռք եք բերում հդմ, գրանցում taxservice-ով, հդմ-ը սպասարկող ընկերությունը կօգնի Ձեզ :