Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Եթե տնօրեն ունեք, ապա սոցի ու եկամտահարկի հաշվետվություններ պիտի ներկայացնեք, բայց եթե տնօրենը հայտարարություն գրի իր պարտականությունները ժամանակավորոպես դադարեցնելու մասին, և կազմակերպությունը փաստացի գործունեություն չի ծավալում, ապա համաձայն 30.09.2008թ N9 պաշտոնական պարզաբանման 4 կետի կարող եք հաշվետվություններ չներկայացնել առանց գործունեության դադարեցման դիմում գրելու, ներկայացվում են միայն գույքահարկի և հողի հարկի հաշվետվություններ (եթե այդպիսիք կան):
Հարգելի Թերեզա, քանի դեռ Դուք լուծարման, դադարեցման դիմում չեք ներկայացրել, պարտավոր եք հանձնել հաշվետվություն, հակառակ դեպքում դա սահմանում է 20000 դրամ վարչական:
Այո, կրելու է, եթե հարկայինը ուշադրություն դարձնի:
Բարև, Թերեզա: Վարչական տուգանք կկիրառվի անպայման, հաշվետվություն պետք է ներկայացվեր ժամանակին և զրոյական:
Պետք է ներկայացնել հաշվետվություն, այլապես կկիրառվի տուգանք: