Գևորգ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն:
Միանշանակ ոչ, նման դեպքում ձեռբերման ԱԱՀ չկա:
Ոչ, առանձնացնել և հաշվանցել չեք կարող:
Ոչ, չեք կարող ԱԱՀ հաշվանցել:
ԱԱՀ-ի մասին օրենքի հիմնական տրամաբանությունը նրանում է, որ թույլ չի տալիս ԱԱՀ-ի հաշվանցում կատարել առանց հիմնավորման: Իսկ դուք ոչ մի հիմնավորում չունենք, որ Ձեր վճարած գումարի 20 տոկոսը մտնելու է բյուջե: