Մարինե.
Բարև բոլորին: Ես նորաբաց փոքրիկ խանութի հաշվապահություն եմ սկել անել: Խնդրում եմ ասացեք, ես ի՞նչ պիտի անեմ օրվա վերջում տպված ՀԴՄ կրոնները: Դա պետք է համարեմ մուտքի օրդեր, թե հիմնվելով դրանց` պետք է լրացնեմ նոր մուտքի օրդեր և այն ամսվա վերջում անցկացնեմ դրամարկղի գիրք:
Շնորհակալություն …
հիմնվելով դրանց` պետք է լրացնեք նոր մուտքի օրդեր:
Մարինե ջան ՀԴՄ-ի օրվա վերջում տպված հաշվետվության հիման վրա գրվում է մուտքի օրդերը: Այո , մուտքի և ելքի օրդերների հիման վրա Էլ լրացվում է Դրամարկղի գիրքը,բայց Դրամարկղի գրքում գրանցումները կատարվում են ոչ ուշ քան կանխիկ դրամի վճարման կամ ստացման օրվան հաջորդող աշխատանքնային օրը(N 1408-Ն ՀՀ Կառավարության որոշում-Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը ):
Հարգելի Մարինե,ՀԴՄ-ի հասույթները կարող եք գրանցել դրամարկղի գրքում ոչ ուշ, քան հասույթի ստացման երրորդ օրը: Այսինքն կարող եք երեք օրվա հասույթները գումարել, մեկ դրամարկղի մուտքի օրդեր գրել և գրանցել դրամարկղի գրքում: Հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1408-Ն որոշում:Կարող եք բեռնել http://www.arlis.am կայքից:
Էդվարդ Մարինեի հարցը “նորաբաց փոքրիկ խանութ”-ի մասին էր, ինչից ենթադրելի է, որ տնտեսվարողը ԱԱՀ-ի 3-րդ հոդվածով ԱԱՀ վճարող չէ:
Ուստի համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով oրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի oրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման oրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային oրվա ընթացքում:
անչափ շնորհակալ եմ բոլորին պատասխանների համար 🙂
Մարինե, եթե խանութը ԱԱՀ վճարող չի, Հերմինեի նշած 10 օր ինտերվալով ՄՕ կազմի, բայց անպայման կարդա 1408-Ն որոշումը: Բոլորի կարծիքը լսի, բայց մինչև չկարդաս` մի արա:
Իսկ եթե անհատ ձեռնարկատեր է և աշխատում է եկամտահարկով:
Ա/Ձ-ն դրամարկղային գիրք վարելու անհարժեշտություն չունի