ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է ՀԴՄ կտրոններին. եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ, կարելի՞ է արդյոք այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ է: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ-ն, չեք կարող այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ չի ներառվում:

Ալլա

Ոչ չեք կարող, ավելին ասեմ, եթե նշված էլ լիներ, մեկ է ԱԱՀ չէիք կարող հաշվանցել։

Անի

Հարգելի՛ Ալլա, ԱԱՀ հաշվետվության 18Ա տողում է՞լ չեմ կարող ներառել, բայց չհաշվանցել:

Tigran

Չեք կարող, գնորդի ՀՎՀՀ-ն նշված չէ։

Աստղիկ

Կարող եք ձևակերպել որպես չնվազեցվող ծախս, ծախս կարող եք ճանաչել ֆինանսական տեսանկյունից, բայց ոչ հարկային։

Karine։

Ոչ, չեք կարող։