Հայկ.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, եթե ավտոլվացման կետը, որը աշխատում է շրջանառության հարկով և կիրառում է նոր սերնդի ՀԴՄ, սակայն կտրոնները սովորական են, այսինքն՝ կտրոնի վրա չկա առանձին ծառայության անվանումների ցանկը, սա խախտու՞մ է, թե՞ ոչ: Կարծեմ՝ այս մասը պարտադիր է այն հարկ վճարողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն գերազանցել ինչ-որ X դրամ շրջանառության շեմը: Ճի՞շտ եմ արդյոք, չեմ գտնում օրենքը:
Կանխավ շնորհակալություն:
Ուղղեք անհամապատասխանությունը, քանի չեն արձանագրել:
Այն սահմանված է կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշմամբ:
Ձեր դեպքում պետք է ՀԴՄ-ի ծրագրում լրացում արվի ըստ այս պահանջի՝
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:
Հարգելի Տիգրան, խնդրում եմ, մանրամասնեք, ես գուցե լավ չհասկացա, մեր նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.3 մլն դրամը, և գործունեությունը ավտոլվացում է, մի՞թե ԱԴԳՏ այդ տեսակը պարտադիր է նշվի կտրոնի վրա: Հիմա ո՞րը պետք է լինի իմ քայլը, դիմե՞մ ՀԴՄ սպասարկող ընկերությանը:
Հարգելի գործընկերներ, ծանոթացեք, խնդրեմ, N 1318-Ն որոշման հավելված 3, կետ 23.
23. ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:
Հարգելի Արթուր, ես կարդացի Ձեր նշած 1318-Ն որոշումը, և հիմք ընդունելով հենց այդ կետ 23-ը՝ կտրոնի վրա չեն տպագրվում ծառայության անվանումը և կոդը: Պարզապես Տիգրանը հղում էր արել Էկոնոմիկայի նախարարի 875-Ն որոշումը, ես կարծեցի, թե այդ որոշումը հակասում է 23-րդ կետին: Փաստորեն դա վերաբերում է ապրանքների և ծառայությունների կոդերին:
Շնորհակալություն պատասխանելու համար: