Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԴՄ կտրոնը կանխիկի ու քարտով վճարման դեպքում է կիրառելի, ֆիզանձի անունով հաշիվ դուրս գրելուց առաքման հասցեն պետք է գրեք,
Տիգրան ջան, Տելսել ապարատով գումար մուտք անելիս տպվու՞մ է անկանխիկ հդմ։
Դա համարվում է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործի՞ք։
հա բայց տելսելով գումարի ստացումը դա անկանխիկ է համարվում, հարցը նա է որ չեն ուզում հաշիվ գրեն ֆիզ.անձին
Եթե ֆիզանձի հետ գործարք եք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին և նույն գումարի համար ՀԴՄ կտրոն տպեք,ապա մեկ գործարքի համար կհաշվարկվի կրկնակի հասույթ։
Քանի որ ֆիզ անձը գումարը փոխանցել է ԱՁ բանկային հաշվին, ապա պիտի ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրեք, ՀԴՄ կտրոն չեք կարող տրամադրել, քանի որ դա ոչ կանխիկ գործարք է, ոչ էլ քարտով վճարում է:
Եթե ֆիզ․-ից փոխանցվել է ԱՁ-ի բանկային հաշվին ճիշտ տարբերակը հաշիվ գրելն է ֆիզ աձի տվյալներով, եթե պոս -ի միջոցով եք ԱՁ-ի հաշվին փոխանցել անկանխիկ կարող եք տպել։